3.05.2025
Ոստիկանության կենտրոնական բաժինը հետախուզում է հայտարարել Բորիս Ավագյանի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Նախարարությունը պարզաբանում է, թե ինչու էին կորոնավիրուսից մահվան թվերը տարբերվում

ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ ամփոփվել են 2021 թվականի ընթացքում COVID-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը, որոնք ամբողջապես համադրվել են «Արմեդ» համակարգում գրանցված մահվան տվյալների հետ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


««Արմեդ» համակարգում 2021 թվականի համար գեներացված է, ընդհանուր առմամբ, 5380 ՀՀ քաղաքացու մահվան տվյալ, իսկ Վիճակագրական կոմիտեում արտացոլված քովիդից մահերը կազմել են 5450: Վիճակագրական կոմիտեի հրապարակած թիվը ներառում է նաև այլ պետություններում COVID-19-ից մահացած և արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից գրանցված ՀՀ քաղաքացիների մահվան դեպքերը, որոնք «Արմեդ» հաշվեկշռում չեն կարող արտացոլվել:


Հետևաբար, «Արմեդի» և ՀՀ վիճակագրական կոմիտեի թվային տարբերությունը կազմում են այն մահերը, որոնք գրանցվել են արտերկրում»,- պարզաբանում է ԱՆ-ը:

Երևանում հայ-իրանական հարաբերությունների 30-ամյակին նվիրված գիտաժողով է անցկացվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով