23.11.2024
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում այցելել են Դադիվանքի վանական համալիր
prev Նախորդ նորություն

Պուտինը և Մակրոնը նշել են Ղարաբաղում ռուս խաղաղապահների դրական դերը

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ նշվել է ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը եւ օգնում են խաղաղություն հաստատել:


Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներով։


«Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևոր նշանակությունը, այդ թվում՝ տարածաշրջանում առկա հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է վերջերս Եվրախորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ համատեղ տեսակոնֆերանսի արդյունքների մասին»,-ասել է Պուտինը:


Իր հերթին Էմանուել Մակրոնն ուրախություն է հայտնել, որ փետրվարի 7-ին Բաքուն ազատ է արձակել 8 հայ ռազմագերիների:


«Մեր ֆրանսիական ճգնաժամային կենտրոնը տրամադրել է ինքնաթիռ՝ նրանց տեղափոխելու համար։ Անցյալ ուրբաթ նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում անցկացրինք, որի ընթացքում հենց շոշափվեցին անհետ կորածների, փախստականների, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր, որոնք նույնպես կայունության տարրեր են», - ասել է Մակրոնը։