23.11.2024
Հայաստանում ընկերությունները քիչ են տեղեկացված ԵԱՏՄ նոր որոշումների մասին. հարցում
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում այցելել են Դադիվանքի վանական համալիր

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն այցելել են Դադիվանքի հնագույն վանք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Էքսկուրսիայի ընթացքում Դադիվանքի վանական համալիրի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ռուս խաղաղապահներին պատմեց XII—XIII դարերում սկսված վանքի ստեղծման պատմության մասին:


«Այսօր՝ այս Սուրբ Կիրակի օրը, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները եղել են պատմական վայրում՝ Դադիվանքի վանքում։ Մենք անդրադարձել ենք նախնիների պատմությանը, մենք տեսել ենք, թե ինչպես են մարդիկ գնահատում այդ իրադարձությունը, ինչպես են այսօր նրանք գնահատում նրանց եւ տուն գալով՝ անպայման այդ տեղի մասին կպատմենք իրենց երեխաներին, թոռներին ու հարազատներին», - պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը։


XII—XIII դարերի Դադիվանքը միջնադարյան Հայաստանի խոշորագույն վանական համալիրներից է։ Ճարտարապետական համալիրը գտնվում է ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա։ «Դադիվանք» անվանումը վանքը ստացել է Հայաստանի արևմտյան մասում քրիստոնեություն քարոզող սուրբ Դադիի պատվին, նա եղել է Թադեոս առաքյալի աշակերտը։ Ըստ ավանդության ՝ վանքը կառուցվել է Ս. Դադիի գերեզմանի վրա։