20.04.2025
Պուտինը և Մակրոնը նշել են Ղարաբաղում ռուս խաղաղապահների դրական դերը
prev Նախորդ նորություն

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացմանը. Թեհրանը՝ Երևանին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանից շնորհավորական ուղերձ է ստացել՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Pars Today-ը:


Իր ուղերձում Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչած եւ Հայաստանի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատած առաջին երկրներից էր: Ընդ որում, նա ընդգծել է Հայաստանի հետ երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հետագա խորացման ուղղությամբ Իրանի իշխանությունների պատրաստակամությունը:

Բաքուն պահում է հայ գերիներին քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար