24.11.2024
Իրանը Սյունիքն իր համար ռազմավարական նշանակության տարածաշրջան ճանաչեց գործով. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Ռուս փորձագետը՝ Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների ինտրիգի մասին

Հայաստանը պատրաստվում է նախագահական ընտրություններին։ Խորհրդարանական հանրապետությունում պետության ղեկավարի լիազորությունները սահմանափակ են, այդ անձն առանցքային չէ քաղաքական որոշումներ կայացնելիս։ Սակայն ԱԺ-ում քվեարկության որոշակի ինտրիգ է պահպանվում։ Ո՞րն է այն:


Այս մասին գրում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ Bunin & Co տելեգրամի ալիքի համար։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջադրեց նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին։ Այդ քաղաքական գործիչը երկար տարիներ համագործակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, 1990-ականների սկզբին եղել է Երևանի քաղաքապետ, Այնուհետև ընտրվել է պատգամավոր, եղել է ընդդիմության մեջ։ Ամենայն հավանականությամբ, նա ինքնուրույն քաղաքական հավակնություններ չունի։ Եվ եթե Խաչատուրյանին հաջողվի ստանալ պատգամավորական կորպուսի անհրաժեշտ աջակցությունը, ապա նախագահի պաշտոնի դե ֆակտո նշանակությունը Արմեն Սարգսյանի դերակատարության համեմատ կնվազի։


Ազգային ժողովում իշխող կուսակցությունն այսօր մեծամասնություն ունի։ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահին պետք է ընտրեն ձայների 3/4-ը։ Դա հավասար է 81 պատգամավորական մանդատին։ Բայց «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 71 ձայն։ Եվ ընդդիմադիր ուժերը պատրաստ չէին հեշտացնել վարչապետ Փաշինյանի և նրա կողմնակիցների կյանքը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին։ Այդ թեմայով համատեղ հայտարարություն է ստորագրվել։ Ընդհանուր առմամբ ընդդիմությունը ներկայացված է 36 ձայնով։


Սակայն Փաշինյանի հակառակորդների մոտ Վահագն Խաչատուրյանի ընտրությունն ամբողջությամբ արգելափակելը, ամենայն հավանականությամբ, չի ստացվի։ Կանոնակարգը կազմվել է այնպես, որ եթե առաջին փուլում թեկնածուն չի հավաքում 81 ձայն, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որի պայմաններն ավելի հեշտ են, բավարար է միայն 3/5 կամ 65 ձայն: Այս ցուցանիշը իշխանամետ խմբակցությունը կարող է ապահովել։ Այսպիսով, ընդդիմությունը կբարդացնի խորհրդարանական մեծամասնության և նրա հետևում կանգնած կառավարության կյանքը, բայց խաղը չի խաթարի ամբողջությամբ։


Խաչատուրյանի ընտրությունը, սակայն, մարտավարական հորիզոն է։ Առայժմ հայկական քաղաքականության մեջ Փաշինյանին իրական մարտահրավեր նետելու ունակ մարդիկ չկան։ Բայց միշտ չէ, որ լինելու է այդպես: Եվ չի բացառվում, որ ապագայում վարչապետի ընդդիմախոսները հայտնվեն։ Այս իրավիճակում ռիսկերը կայանում են նրանում, որ հենց վարչապետն է իր ձեռքում այսօր կենտրոնացրել ոչ միայն ողջ իշխանությունը, այլև ողջ պատասխանատվությունը երկրի համար։ Թե ներքին, թե արտաքին եզրագծերում։ Պատգամավորական կորպուսի, դատավորների, նախագահական ապարատի կամ բանակի հետ հարաբերություններում բարդությունները մատնացույց անել այլևս չի ստացվի։ Բայց դա միջին եւ երկարաժամկետ հեռանկար է։ Կարճաժամկետ առումով Փաշինյանի թիմն ու նրա կողմնակիցների ծչագրերն առավել քան կանխատեսելի են», - վստահ է Սերգեյ Մարկեդոնովը։