25.11.2024
ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց սպառողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Ճամփորդական թերթիկը կապահովի երթուղային ծառայությունների որակը. քննարկումներ ԱԺ-ում

Փետրվարի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքերով, գործող իրավիճակում խնդիրներ են առաջանում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից սովորական ուղեւորափոխադրումների պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված:


Առաջարկվում է, մասնավորապես, ավելի հստակեցնել «ճամփորդական թերթ» և «էլեկտրոնային երթուղայնացման ծառայություն» հասկացությունները, ինչպես նաև մի շարք այլ դրույթներ և ընթացակարգեր:


Օրենսդրական առաջարկն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովը ԱԺ խորհրդին կառաջարկի հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: