8.04.2025
Զերծ մնալ դատական իշխանության անկախությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից. ՓՊ
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն առաջարկում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացողների ցանկը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Հեղինակն առաջարկում է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված այն զինծառայողների, որոնք չունեն ծնողներ, կին կամ զավակներ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նախատեսված ֆինանսական հատուցումը հավասարաչափ պետք է բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր եւ քրոջ միջեւ: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ:

Հատուցում է նախատեսված նաեւ այն անձի համար, որը զոհված զինծառայողի հետ համատեղ ունի զավակ: Համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված կինը չի կարող համարվել շահառու:


Կառավարության ներկայացրած որոշ առաջարկներ հեղինակն ընդունել է:


Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


 


 

Տուգանման բալային համակարգը չի հանվի. ՔՊ-ական պատգամավորները դեմ են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը