23.11.2024
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հակոբ Արշակյանն անցել է ԱԺ նախագահի պարտականությունների կատարմանը

Այսօրվանից ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը կկատարի ՀՀ նախագահի պարտականությունները: ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:


Նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: