Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով
Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%:
Ինչպես հայտնում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 9.5%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.5%:
2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից դարձնելով 8%: Միայն նախորդ տարվա նոյեմբերի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը անփոփոխ էր թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Տոկոսադրույքը բարձրացնելով, Հայաստանի գլխավոր բանկը փորձում է զսպել գնաճը։
Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում: