25.05.2025
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Օմիկրոնի դեպքում պետք չէ ապավինել բնական իմունիտետին. ԱՆ

Օմիկրոնի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։


«Եթե ունեցել եք COVID-19-ը, միևնույն է, պատվաստվե՛ք։ Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ COVID-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։


Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է»,- ասված է հաղորդագրության մեջ։


 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան