20.04.2025
Հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել. մեր զինված ուժերն ավելի են հզորանալու. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Բիզնեսի համար գազի թանկացումը շոկային չի լինի. փոխվարչապետի հույսը

Սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Նրա խոսքով, ինչ վերաբերում է բիզնեսին, ապա պետք է սպասել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի: Բայց նա կարծում է, որ "մրցակցային որևէ շոկ չի լինի հայկական արտադրողի համար":  


"ԵԱՏՄ հարթակում գազի միասնական գնի շուրջ կա կոնսենսուս ու բարդ չի լինելու այդ կոնսենսուսին գալ, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր են գնում: Հույս ունեմ, որ ԵԱՏՄ տարածքում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ", - նշեց Գրիգորյանը:


 

Խոնարհում Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև. Ասրյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար