Խոնարհում Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև. Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը՝ Հայոց ազգային բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ.
"Հայ Ազգի մարտունակ ոգու կենդանի վկայությո՛ւն, հայրենիքի սի՛րտ և ազգային գենի գլխավոր զարկերա՛կ, հայի և Հայաստանի հուսալի թիկո՛ւնք, ո՛ւժ և զորությո՛ւն, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսա՛փ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ՝ ի դեմս գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, շարքային զինվորների, պայմանագրային զինծառայողների, «Հայոց Արծիվների» ու անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայոց ազգային բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով աննահանջ հայրենապաշտություն և Հայրենիք պաշտպանող անբեկանելի երդում:
Արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր քեզ, հայրենապա՛հ Հայոց ազգային բանակ: «Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք քո ծննդի և քո անցած ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք քո երդվյալ զինվորը՝ միշտ քո կողքին, միշտ քո շարքերում։
Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև …
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց ազգային բանա՛կ:
ԱՍՏՎԱԾ պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը":