24.11.2024
Հայոց բանակը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնաքարն է. Թովմասյան
prev Նախորդ նորություն

Հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել. մեր զինված ուժերն ավելի են հզորանալու. Ծառուկյան

Այսօր մեր զինված ուժերի՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակն է: Հայոց կանոնավոր բանակը 30 տարիների ընթացքում դարձել է մեր ուժը, մեր հպարտությունն ու մեր պարծանքը: Այս մասին ասված է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձում:

"Շնորհավորում եմ հերոսական մարտերում ծնված Հայոց բանակի տարեդարձը: Ինչպես մեր պետության, մեր բոլորի, այնպես էլ բանակի համար դժվարին ժամանակներ են: Բանակը ցավալիորեն անդառնալի կորուստներ ունեցավ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում: Սակայն վստահ եմ, մեր հավաքական հավատը մեկն է՝ Հայոց բանակը, հայ զինվորը չի պարտվել:

Ավելին՝ միահամուռ ջանքերով և ազգային նվիրումով մեր զինված ուժերն ավելի են հզորանալու:

Խոնարհումս բոլոր այն զինվորների, սպաների ու ազատամարտիկների վառ հիշատակին, ում անմնացորդ նվիրումի շնորհիվ դեռ շատ սերունդներ ապրելու և արարելու են մեր հայրենիքում: Հավերժ փա՛ռք:

Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, Արցախի ազատագրման և պաշտպանության համար իր կյանքը չխնայած հերոս տղերքինը և յուրաքանչյուր այն հայինը, ով հայ զինվորի համար աղոթք է հղում առ Աստված:

Այս պահին էլ մեր երկրի անդորրը հսկում են դիրքերում կանգնած զինվորն ու սպան՝ ուս ուսի: Թո՛ղ նրանց ծառայությունն անփորձանք լինի և թո՛ղ խաղաղություն տիրի մեր սահմաններին:

Փա՛ռք հայոց բանակին...

Աստված պահապան բոլորիս...":