25.11.2024
Դիմակավոր անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին. փաստաբան
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետարանում կգործարկվի հանրային տրանսպորտի կառավարման կենտրոն

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով քաղաքապետարանում կգործարկվի կառավարման կենտրոն, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:


Նշվում է, որ համայնքային նոր ավտոբուսներում առկա տեսախցիկներով կենտրոնի աշխատակիցները մշտական հսկողության տակ կպահեն հասարակական տրանսպորտի աշխատանքը:


«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքում են:


Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամկետում լուծել ձեռք բերված նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման խնդիրներն ու ապահովել շարժակազմի հերթական խմբաքանակի շահագործումը:


«Մենք ձեռք ենք բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք ենք բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,–նշել է քաղաքապետ Հրաչ Սարգսյանը։