8.04.2025
Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Կենդանիները սովից են անկե՞լ. Կենդանաբանական այգու պարզաբանումը

Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, որ կենդանիներ են սովից անկել: 


«Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների՝ կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։ Վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն:


Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով՝ չստուգված, իրականությանն անհամապատասխան տեղեկություններ տարածելուց»:


 


 


 

Պոլսո Հայոց Պատրիարքը մեկնաբանել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման  գործընթացը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը