24.11.2024
Լարսը բաց է. ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ
prev Նախորդ նորություն

Ովքեր են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել, որի տակ ստորագրել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի  համաձայն՝ Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: