8.06.2025
Ինչպիսի՞ն է ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքի ցուցանիշը 2021 թվականին
prev Նախորդ նորություն

Արգիշտի Քյարամյանը նոր նշանակումներ է կատարել Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Նորայր Սամվելի Հարությունյանը նշանակվել է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ:


Նա ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից:


ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Հարությունի Չալաբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի պաշտոնից:

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 168 նոր դեպք, 1 մահ մեկ օրում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին