20.04.2025
Հայաստանում գազի սակագինը կարող է աճել 6%-ով.ՀԾԿՀ պարզաբանում
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Ազարյանն ընտրվել է դատավորների միության նախագահ

Դատավորների միության նախագահ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:


Դատավորների ընդհանուր ժողովից հետո մեկնարկել էր դատավորների միության ժողովը, որի օրակարգում երկու հարց էր՝ միության նախագահի և երկու տեղակալների ընտրությունը։ Դատավորների միության նախագահի պաշտոնում առաջադրվել էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:


Լրատվամիջոցները նշում են, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ստացել է 139 ձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը՝ 44: Միության ընտրություններին մասնակցել են 189 դատավոր:


 


 


 

Վարչապետը Գյումրիի նորընտիր քաղաքապետին է ընդունել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար