25.11.2024
Գազի վերջնական սակագինը սպառողների համար կորոշվի թափանցիկ ընթացակարգով. ՏԿԵՆ
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարել

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրել:  


«Սիրելի՛ հայ ժողովուրդ,


Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:


Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ։


Արձանը պետք է ունենա 33 մ բարձրություն։ Մրցույթում հաղթողին նա խոստանում է մեծ պաևգևատրում։