9.06.2025
Գագիկ Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Թուրքիան համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։


"Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով",- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։


 


 

Նիկոլ Փաշինյանը անտառային կոմիտեի նախագահ է նշանակել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին