19.04.2025
Հայաստանի ազգային ավիափոխադրողը նախատեսում է կանոնավոր չվերթներ սկսել մայիսի վերջից
prev Նախորդ նորություն

Երկրի իրավական անվտանգությունը վտանգված է․ Փաստաբանների պալատի նախագահ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը մասնակցել է հունվարի 13-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ օրակարգային հարցերով աշխատանքային քննարկմանը:


Քննարկմանը մասնակցել են նաև Փաստաբանական դպրոցի տնօրեն՝ Արա Զոհրաբյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Արմինե Ֆանյանը, ԱԺ պատգամավորներ, գործող դատավորներ և իրավական ոլորտի այլ ներկայացուցիչներ:


ՀՀ փաստաբանների պալատի նախագահն իր ելույթում ընդգծել է, որ այսօր առկա են դատական իշխանության իրացման հետ կապված խնդիրներ ու քննարկվող գործիքակազմերի և առկա մեխանիզմերի պահպանման դեպքում վտանգված է լինելու երկրի իրավական անվտանգությունը: Նա կաևորել է խնդիրների օր առաջ լուծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ունենալու ենք և արդեն ունենք հազարավոր դատական ակտեր, որոնք կասկածի տակ են դրվում:


 

Նախարար Սանոսյանը Սյունիքում դիտարկում է ճանապարհների կառուցման ընթացքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար