20.04.2025
Հայաստանը մոտ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան
prev Նախորդ նորություն

Մերկասառույց և մառախուղ. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։


Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։


Արագածոտնի մարզի Ապարան-Արագած և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք, մահացել է 4 մարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար