23.11.2024
Փաշինյանը 10 հոգանոց պատվիրակություն է գործուղում ՌԴ Իրկուտսկ քաղաք
prev Նախորդ նորություն

ՀՀ վարչապետը շնորհավորեց հայ ժողովրդին

Սիրելի հայրենակիցներ, Ճրագալույցի երեկո ՝ եւ ես ուզում եմ սաղմոսով շնորհավորել Սորբ ծնունդը: Այս մասին իր եւղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշել է. «Սաղմոս 24.



Աղոթք վտանգի պահին, այսուհետեւ սաղմոս Դավթի:


Դեպի քեզ Տեր բարձրացրի հոգիս, Աստված իմ, քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոնթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա:


Բոլոր նրանք, որոնք հույսով սպասում են քեզ, ամոթով պիտի չմնանա, այլ ամոթով պիտի մնան անօրեններն իրենց ունայնության մեջ:


Տեր ցույց տուր ինձ քո ճանապարհները եւ քո շավիղները սովորեցրու ինձ:


Ինձ առաջնորդին քո ճշմարտության մեջ եւ ուսուցանիր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստվածն իմ ու ես հանապազ քեզ եմ սպասում:


Հիշիր Տեր քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են: Իմ մանկության ու տհասության մեղքերը մի հիշիր, այլ հիշիր ինձ Տեր քո ողորմությամբ, ըստ քո բարության, քանզի դու քաղցր եւ ուղիղ ես Տեր:


Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա: Հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները:


Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, որոնք պահում են նրա ուխտն ու վկայությունը: Հանուն քո անվան, Տեր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք: Ո՞վ է այն մարդը, որը վախենում է Տիրոջից, Տերը նրան սովորեցնելու է իր ընտրած ուղինԼ: Նա բարության մեջ պիտի հանգչի, նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի:


Տերը զորացուցիչն էր երկյուղածների եւ իր ուխտը նրանց է սովորեցնում: Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղղված եւ նա պիտի հանի ոտքերս թակարդից:


Նայիր ինձ եւ ողորմիր ինձ, քանզի միամորիկ եմ ես եւ աղքատ: Սրտիս նեղությունները խիստ շատացան, ազատիր ինձ վշտերից, տես իմ նվաստացումն ու տառապանքը եւ թողություն արա իմ բոլոր մեղքերին:


Տես, թշնամիներս որքան բազմացան եւ անիրավ ատելությամբ ինձ ատեցին: Պահպանիր ինձ ու փրկիր ինձ, եւ թող ամոթով չմնամ, որ հույսս դրեցի քեզ վրա:


Ամբիծներն ու արդարները ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի քեզ:


Փրկիր Աստված Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից:


Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Մեզ եւ ձեզ մեծ ավետիս»: