23.04.2025
«Հայաստան» խմբակցությունն ու Ռոբերտ Քոչարյանը ամփոփել են տարին
prev Նախորդ նորություն

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է ՀՕՊ զորամաս

Դեկտեմբերի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցվել է ՀՀ օդային տարածությունում պետական սահմանի ապահովման օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:


Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջել է զորամասի տարածքում, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել զինծառայողներին գալիք ամանորի կապակցությամբ:


 


 

ԱՄՆ պետդեպը մտադիր է ֆինանսավորել «ժողովրդավարության զարգացումը» Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան