22.04.2025
ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է ՀՕՊ զորամաս
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետդեպը մտադիր է ֆինանսավորել «ժողովրդավարության զարգացումը» Հայաստանում

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է «ժողովրդավարության զարգացմանն» ուղղված առաջարկների բաց մրցույթ: Ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 400 հազար դոլար դրամաշնորհի տեքստով ծանոթացել է RT-ին։


«Այս ծրագիրն ուղղված է ժողովրդավարության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների աջակցմանը, մարդու իրավունքների պաշտպանության խրախուսմանը եւ Հայաստանում քաղաքացիական դաստիարակությանը աջակցելուն», — ասված է փաստաթղթի տեքստում:


Մրցույթին մասնակցելու համար համապատասխան հայտեր կարող են ներկայացնել հայկական ՀԿ-ները, այդ թվում վերլուծական կենտրոնները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ոչ պետական կազմակերպությունները և ԶԼՄ-ները:


Ինչպես նշվում է դրամաշնորհի նկարագրության մեջ, հատուկ ուշադրություն է դարձվելու անկախ ԶԼՄ-ների աջակցության նախաձեռնություններին, «Հայաստանում քաղաքացիական մասնակցության, քաղաքական քննարկումների եւ սոցիալական պատասխանատվության զարգացման գործում երիտասարդների ներգրավմանը», ինչպես նաեւ «համացանցում ազատության ամրապնդմանը»:


Ընդ որում, ԱՄՆ դեսպանատանը ընդգծում են, որ կրթական հայտերը կդիտարկվեն միայն այն դեպքում, եթե «նման կրթությունը թույլ տա կոնկրետ չափելի արդյունքների հասնել»:


Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը միջոցներ էր հատկացրել Վրաստանի հետ «մշակութային կապերի ամրապնդման» ծրագրերի համար:

Հայ-ռուսական համալսարանը ԱԹՍ-եր մշակելու դրամաշնորհ է ստացել ԲՏԱ նախարարությունից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան