22.06.2025
Խաղաղությունից պետք էր խոսել մինչև պատերազմը, ոչ թե պարտությունից հետո. Արթուր Խաչատրյան
prev Նախորդ նորություն

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:


Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.


«Հայաստանը կարևորում է Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:


Ջերմությամբ եմ հիշում ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովի (COP 26) շրջանակում կայացած մեր բովանդակալից զրույցը, որը հնարավորություն ընձեռեց մտքեր փոխանակելու երկկողմ համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:


Լիահույս եմ, որ Գլազգոյում տեղի ունեցած մեր հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին, և համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Կանադայի միջև առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը»:


 


 


 

Արցախի 75% հանձնել ես դու. Շարմազանովը՝ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին