25.11.2024
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Երևանի ավագանու անդամներին սկզբունքայնության համար
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք. մահացել է 5 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 379 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 530 000, վերջին մեկ օրում` 7 084 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4 628 պացիենտ: Մեկ օրում նվազել է 215-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 330 311 անձ` վերջին մեկ օրում 328 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7 942 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1 498 է: