19.04.2025
Ֆինանսներ և High Tech. Սարգսյանը և Քուվեյթի դեսպանը նախանշել են փոխգործակցության ոլորտները
prev Նախորդ նորություն

Գրիգորյանն ու Զասը կարևորել են սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այդ մասին հայտնում են ԱԽ-ի մամուլի ծառայությունից:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը: Այս համատեքստում առաջնային է համարվել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործունեությունը ահաբեկչության, ծայրահեղականության, միգրացիոն անվտանգության, կենսաբանական անվտանգության, թմրանյութերի տարածման դեմ ուղղված քաղաքականության մշակման հարցերում:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմանների լարվածության թուլացմանը նպաստելու վերաբերյալ: Այստեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է աֆղանցի փախստականների կողմից դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներ միգրացիոն հոսքերի հավանականության բարձրացումը՝ որակելով այն որպես միգրացիոն մարտահրավեր:


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող մարտահրավեր է: Այս համատեքստում երկուստեք կարևորել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսման պայմանների ապահովումը:



 

Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է սուտ մատնության մեղադրանքով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար