1.07.2025
Կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 152 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 152 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 997 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 509 795, վերջին մեկ օրում` 6756 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5301 պացիենտ: Մեկ օրում նվազել է 8-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 329 281 անձ` վերջին մեկ օրում 153 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7921 է:


 

Արցախի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է գումարել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով