24.11.2024
ՀՀ-ն բարձր է գնահատում խաղաղության ամրապնդմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը. նախագահ
prev Նախորդ նորություն

Ո՞վ է խոչընդոտում Փարաքարի ընտրված համայնքապետին. կնիքը գողացել են, բողոքի ակցիա է

Փարաքար համայնքում զավեշտալի իրավիճակ է ձևավորվել՝ այս պահի դրությամբ համայնքն ունի երկու ղեկավար:


Նախ, սկսենք ՏԻՄ ընտրությունների արդյունքներից: Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, ստացել է 4 637 քվե, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 2 227 քվե, իշխանական ՔՊ-ն՝ 2 609 քվե։


Սակայն ինչպես ՀՀ այլ համայնքներում, որտեղ ՏԻՄ ընտրությունների արդյունքները շահարկվում են աննախադեպ ձևով, Փարաքարում ևս տհաճ անակնկալներ եղան. նախօրեին կայացել է ավագանու առաջին նիստը, որին Վալոդյա Գրիգորյանն ընտրվեց համայնքի ղեկավար 10 կողմ, 0 դեմ ձայնով։ Սակայն ավելի ուշ «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանն էլ հայտարարեց, թե նիստ է տեղի ունեցել և ինքն է ընտրվել համայնքի ղեկավար: Ե՛վ դաշինքը, և՛ «Ապրելու երկիր» կուսակցությունը Facebook-ում հանդես եկան հայտարարությամբ, որը էլ ավելի շատ մոլորեցրեց համայնքի բնակիչներին:  


Վերջիններս այսօր առավոտվանից բողոքի ակցիա են իրակնացնում՝ իրենց աջակցությունը հայտնելով «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։ Բնակիչները պնդում են, որ ընտրությունների արդյունքներով հենց նրան են իրենց ձայների մեծամասնությունը տվել.


"Սաբոտաժ է, սա ուրիշ բառով անվանել չեմ կարող: Մենք ընտրել ենք մի մարդու, բայց ոմանք իրենց շահերն առաջ տանելու համար, համաձայնության են եկել մյուս թևի հետ ու սենց խառնաշփոթ սարքել: Մենք հասկանում ենք, թե ուր են տանում՝ իշխանության հետ համաձայնության գան, Վալոդյային "քցեն", բայց չի ստացվի. մենք նրան ենք ձայն տվել ու մինչև վերջ էլ պահելու ենք Գրիգորյանին",- ասաց Փաարաքար համայնքի բնակիչներից մեկը:


Բնակիչներն ասում են, որ այն, ինչ կատարվում է համայնքապետարանի շուրջ, ուղղակի խայտառակություն է. երեկ ավագանու նիստում համայնքապետ ընտրված Վալոդյա Գրիգորյանն այսօր ներկայացել է աշխատանքի, սակայն տեղում պարզվել է, որ կնիքը չկա: Իսկ այն անհրաժեշտ է, որպեսզի Վալոդյա Գրիգորյանի ընտրվելու մասին որոշումը կնքվի: Թե ու մոտ է կնիքը՝ ոչ ոչ չգիտի:


"Տեսնում են, որ չեն կարող, օրենքով էդ մարդն ա ընտրվել, կնիք են գողանու, չեն էլ ամաչում",- ասաց ակցիայի մասնակիցը:


Իր հերթին, Վալոդյա Գրիգորյանն ասաց, որ ընտրվել է օրենքով՝ և՛ համայնքի բնակիչների մեծամասնությունն է իրենց քվեն տվել իրեն, և՛ նախօրեին ավագանու նիստում է միաձայն ընտրվել: Խառնաշփոթն էլ տեղի է ունեցել այն պատճառով, որ երկու ուժերը՝ "Դավիթ Մինասյան" դաշինքն ու ՔՊ-ն, մեկ այլ նիստ են գումարել և իրենց հերթին էլ ընտրել համայնքի ղեկավար Դաիթ Մինասյանին:


«Կա կարգ, որը կարգը պահպանվել է։ Նիստը փակված ենք համարել, հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 8-ին: Այդքան բան: Ես պայքարելու եմ հանուն արդարության»,- հայտարարեց Վալոդյա Գրիգորյանը՝ հավելելով, որ անգամ ստեղծված այս բարդ պայմաններում շարունակում է պնդել, որ պատրաստ է համագործակցել մյուս ուժերի հետ:


Ի դեպ, Irakanum.am-ի տվյալներով՝  համայնքում լարված իրավիճակ ստեղծում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հարցը նրանում է, որ այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մկրտչյանի սանիկն էր՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Վերջինս, սակայն ստացել է ամենաքիչ թվով ձայները։ Իշխանություններն իսկզբանե փորձել են գործարքի գնալ «Ապրելու երկիր» կուսակցության հետ, կոալիցիա կազմեն, որպեսզի Մկրտչյանի սանիկը դառնա համայնքի ղեկավարի տեղակալ։ Իսկ ահա ՔՊ-ի համար խիստ անցանկալի է, որ Դավիթ Մինասյանը դառնա համայնքապետ։ Այդ իսկ պատճառով կազմակերպել են հիշյալ բողոքի ակցիան, իբրև թե բնակիչները պահանջում են, որպեսզի համայնքապետը լինի Վալոդյա Գրիգորյանը։


"Փաստացի Փարաքար համայնքում բնակիչները մերժել են ՔՊ-ին, բայց վերջիններս փորձում են ամեն կերպ իրենց թեկնածուի համար պաշտոն «կպցնել»",- գրում է աղբյուրը։