20.04.2025
Ավելի քան $600 000. բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք
prev Նախորդ նորություն

Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել արդիականացված երեք վագոնով նոր շարժակազմը

Երևանի մետրոպոլիտենի վագոնային պարկը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով։ Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:


Նոր շարժակազմի գիծ դուրս գալով՝ գլխավոր գծում արդեն կաշխատի 12 շարժակազմ։ Այսպիսով՝ վագոնային հավաքակայանում մետրոպոլիտենն ունենում է 3 հատ 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն կթեթևացնի ուղևորների հարմարավետ տեղափոխումը։


Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։


Մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 33-ը։ Տարեկան մետրոն տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր:


 


 


 

Արմեն Սարգսյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են փոխգործակցությունը խորացնելու հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար