30.09.2023
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թալանել են Աղվան Հովսեփյանի տունը. հափշտակել են թանկարժեք խմիչքներ և հուշանվերներ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։


Կայքի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:


«Նշված տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Գողության մասին էլ ոստիկանություն ահազանգել է առանձնատան աշխատակից Լ. Վ.-ն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական միջոցառումներ՝ գողություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ», - նշված է հոդվածում:


 


 


 

Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպման մասին հանրությունը կտեղեկացվի. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում. Արա Բաբլոյանը` Իլհամ Ալիևին
29.09.2023
Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում. Արա Բաբլոյանը` Իլհամ Ալիևին