Նիկոլ Փաշինյան. ԱՄՆ-ի շահերին ծառայող գլխավոր հռետոր ու խորհրդարանական
«Հայկական ընդդիմության առաջնորդ», ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ջղաձիգ հայտարարություններն իր նախկին առաջնորդի ու կուռքի՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին հայկական իրականության մեջ աննախադեպ երևույթ է: Այն ցուցադրում է որոշ սուբյեկտների երկերեսությունը քաղաքականության մեջ և հայկական հասարակական-քաղաքական դաշտի դեգրադացիայի աստիճանը: Այն մարտահրավեր է առողջ բանականությանն ու ՌԴ-ին:
Փաշինյանը փաստացի մեղադրել է Տեր-Պետրոսսյանին՝ նախագահ Սերժ Սարգսյանին աջակցելու մեջ՝ Երևանի ՊՊԾ գնդի գրավման միջադեպից հետո, որպեսզի բավարարի իր անձնական ամբիացիաները ղարաբաղյան հակամարտության հարցում: Փաշինյանը վստահ է, որ Տեր-Պետրոսյանը տեղյակ է զինված խմբավորման՝ «Սասնա ծռերի» գործողությունների իրական դրդապատճառներին, դրանք են՝ թույլ չտալ ղարաբաղյան հարցում ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու տարածքների հանձնումը: Ընդդիմադիր գործիչը հայտարարում է, որ այդ ծրագիրը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան:
Պետք է հիշել, որ Փաշինյանը 2008 թվականի մարտին կանգնած էր բարիկադներին և ջանք չէր խնայում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադադառնալու համար: Փաշինյանի ձայնային տվյալներն ու ԱՄՆ-ի դեսպանատան ֆինանսական աջակցությունը թույլ տվեցին այդ ժամանակ երևանյան փողոցներ դուրս բերել ժողովրդի կրիտիկական զանգված՝ մոտ 50 հազար մարդ, իսկ այնուհետև ընդդիմության առաջնորդները հեռացել են, իսկ ժողովուրդը դաժանորեն ճնշվել է ոստիկանության, բանակի և օլիգարխների պահակազորի կողմից: Հարց է ծագում, միթե՞ փորձառու լրագրող Փաշինյանը 2008թ.-ին չգիտեր Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղյան հարցում պարտվողական դիրքորոշման մասին: Դրա մասին բոլորը գիտեին: Իսկ եթե գիտեր, ապա ինչո՞ւ էր այդպես ջանասիրաբար փորձում ապահովել Տեր-Պետրոսյանի վերադարձը:
Չէ՞ր վախենում նա, արդյոք, որ Տեր-Պետրոսյանը նախագահ դառնալով կհանձնի տարածքները: Կամ դա կեղծ պայքար էր, ինչպես և այժմ: Փաշինյանը, հայտնվելով ՊՊԾ-ի մոտ, այժմ իր համար քաղաքական դիվիդենտներ է ստանում՝ մեղադրելով ոչ թե Սերժ Սարգսյանին, ով և բանակցային գործընթացը հանգեցրել է այս կետին, այլ Տեր-Պետրոսյանին, ում համար մարդկանց էր փողոց դուրս բերել 2008թ.-ին: Փաշինյանի նպատակն է ոչ թե վնասել Տեր-Պետրոսյանին, այլ թույլ տալ Սերժ Սարգսյանին ներքին և արտաքին քաղաքականությունում մանևրի հնարավորություն ունենալ՝ Տեր-Պետրոսյանի պարտվողական դիրքորոշման և Փաշինյանի անկոտրուն ընդդիմության միջև:
Սակայն հարված է ստանում նաև Ռուսաստանը, ով անկեղծ փորձում է հանգցնել ղարաբաղյան հրդեհը: Փաշինյանի հայտարարությունները, որոնք բխում են ԱՄՆ շահերից, ուղղված են կեղծ կոնստրուկցիայի կառուցմանը՝ իբր թե գոյություն ունեցող Լավրովի պլանի մասին: Փաշինյանն ուղղակի ստում է, ոչ մի Լավրովի պլան գոյություն չունի: Զորքերի դուրս բերման մասին կետը քննարկվում է Մինկի խմբի համանախագահների՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա միջնորդությամբ արդեն տաս տարի և կոչվում է Մադրիդյան սկզբունքներ և նաև դրանց նորացված տարբերակը, որը քննարկվել է Կազանում: Փաշինյանը հավատարիմ ԱՄՆ դեսպանատան իդեալներին փորձում է Մոսկվայի վրա բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված Ղարաբաղում հակամարտության կարգավորմաբ ճանապարհային քարտեզը՝ կոնտեքստից դուրս հանելով մեկ կետը՝ հայկական զորքերի դուրս բերումը անվտանգության գոտուց:
Այժմ կարելի է վստահաբար ասել, որ ՌԴ-ն հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, իսկ ԱՄՆ-ը՝ ոչ: Ղարաբաղյան հակամարտությունը զարգանում է ԵԱՏՄ տարածում, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և խոչընդոտում է ՌԴ-ի առևտրա-տնտեսական կապերի զարգացմանը տարածաշրջանի հետ: Ղարաբաղյան հակամարտությունը դինամիկ սպառնալիք է ՌԴ անվտանգության համար, քանի որ անդրադառնում է ազգությամբ հայ և ադրբեջանցի ՌԴ-ի միլիոնավոր քաղաքացիներին: Ղարաբաղյան հակամարտության պայթյունը կարող է առաջացնել շղթայական ռեակցիա՝ ՌԴ-ի ու Թուրքիայի բախում, Իրանի ակտւվ միջամտությունը, Վրաստան ներխուժում, Հյուսիսային Կովկասի ապակայունացում և այլն:
Փաշինյանի շուրթերով խոսում է ՀՀ նախագահն ու նրա մերձակա շրջապատը, ովքեր պատրաստ են քաղաքական համակարգի վերջնական վերակառուցման: Խորհրդարանական համակարգին անցումը՝ ՀՀԿ-ի մեծամասնությամբ, թույլ կտա դուրս գալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առջև անձնական պարտավորեցնող կապից:
«Սասնա ծռեր» գործողության արդյունքը կարող է լինել ՀՀ-ում ներքին փոփոխությունները: Հարված կհասցվի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով ՀՀԿ-ի ներսում մրցակցում է ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանի ազդեցիկ խմբավորման դեմ: ՀՀԿ-ն մրցակից և խնդիրներ չունի ՀՀ ներսում, սակայն ՀՀ-ից դուրս՝ ունի: Երևանյան բեմականացումը կարող է հետևանքներ ունենալ Ղարաբաղում ՝ մեծ զոհերով ու պատերազմով: Փաշինյանը դա լավ հասկանում է: