Սիրիական զարգացումները, ինչպես առաջին փուլում` մինչև 2020 թվականը, ուղիղ կերպով ազդելու են Հարավային Կովկասի վրա։ Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է։ Ռուսաստանի, Իրանի դիրքավորումներն ավելի խոցելի են դառնալու։Հայաստանի համար իրավիճակը կառավարելի պահելու ամենաարդյունավետ եղանակը ռազմական կարողությունները համալրելուն, բոլոր շահառու դերակատարների հետ երկխոսությանը զուգահեռ` ԱՄՆ֊ի, Ֆրանսիայի կողմից հատկապես Թուրքիային զսպելն է։ Եթե այս բանաձևը խափանվեց, անվտանգային իրավիճակն էականորեն բարդանալու է։Վերոնշյալի համատեքստում, 2025 թ. հունվարի 20-ը կրիտիկական ամսաթիվ է։ Քաղաքագետ Արմեն Պետրոսյան