2020 թ. հունվարի առաջին օրերին սպանեցին Ղասեմ Սոլեյմանիին: Նրա մահը ոչ միայն խորհրդանշում էր ողջ Մերձավոր Արևելքում (Սիրիայից մինչև Հայաստան) հակամարտության նոր փուլի մեկնարկը, այլև զրկում էր այդ փուլում Իրանին և իր դաշնակիցներին գլխավոր գործող անձից: Հենց գեներալ Սոլեյմանին էր մեծագույն ներդրում ունեցել Սիրիայում օրինական իշխանության հաջող պայքարում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում կառուցել և զարգացրել իրանական պրոքսի ցանցը: Պատահական չէ, որ Սիրիայում շատ տեղերում ես տեսել եմ իրանցի գեներալի նկարը կախված սուննի և շիա արաբների տներում: Այն դեպքերից է, երբ մեկ անձն ազդում ու փոխում է ողջ իրադրությունը: Թուրքագետ Վարուժան Գեղամյան