Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, երբ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայ հանրությանը սպառնում են պատերազմով, մոռանում են, որ հենց իրենք են տարածաշրջանում ու հայ-ադրբեջանական հարաբերություններում նորմալ ու օրինաչափ դարձրել ուժով ու ուժի սպառնալիքով իրողությունները փոխելը։ Այս մասին, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասուլիսում հնչեցրած մտքերը գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: "Պատերազմ չուզող իշխանությունը երբեք քաղաքական ամրագրում չէր տա պատերազմով ստեղծված իրողությանը։ Պատերազմի ու ագրեսիայի բանաձևով հարցեր լուծելը բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է Ալիևը կարողացել մարսել, հակառակ դեպքում՝ դա նրան երբեք չէր հաջողվի։ Այնպես որ բավական է Ալիևի հետ միասին մեզ պատերազմով սպառնան։ Այսօր պատերազմ բերողը հենց իրենք են, իսկ դա կարելի է կանխել՝ տարբեր դերակատարների հետ պայմանավորվելով",- գրել է փորձագետը: