29.09.2024
Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ
18.04.2024
Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ

Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ թվարկելով. "Արցախի սուբյեկտայնության լիարժեք վերացում: Արցախը վերաազատագրելու համար մենք բառիս բուն իմաստով պետք է ոչ թե սկսենք զրոյից, այլ մինուսից: Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը, ինչն էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը և միաժամանակ Ադրբեջանի հարձակման թափը: Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ: Այն, ինչ անում են Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն այժմ Տավուշում, բերելու է նույն այս արդյունքին` պարզապես շատ ավելի արագ տեմպերով",- գրել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ Բաքուն հաստատեցին, որ սկսվել է օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: