29.09.2024
Հայաստանը լրջագույն աշխարքաղաքական խնդիրների ու որոշումների առջև է կանգնած
11.06.2024
Հայաստանը լրջագույն աշխարքաղաքական խնդիրների ու որոշումների առջև է կանգնած

Հիմա հիմնական թեմաներից մեկն ընդդիմության մանդատները վայր դնելու հարցն է: Ոմանք ասում են, որ նման դեպքում ոչ մի արտառոց բան էլ չի լինի, բացի ԱԺ բյուջեի ծախսերի կրճատումն ու մի քանի տասնյակ ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:"ԱԺ-ն կարող է շարունակել իր աշխատանքն առանց անիմաստ բանավեճերի, որի նմատակն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը հիշեցնում է իր գոյության մասին ու ԱԺ աշխատանքների պատրանք ստեղծում:Մյուս կողմից Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգն ունի կետեր, որոնք վերաբերվում են ընդդիմությանը և դրա բացակայության պայմաններում ԱԺ-ն դառնում է ոչ լիարժեք: Օրինակ, որ ընդդմությունը պետք է որոշ պաշտոններ ստանձնի և մանդատների քանակը պետք է լինի 1/3 և այլն:Հասկանալով, որ գործող ռեժիմի պարագայում, բացարձակապես կարևոր չէ, թե սահմանադրության ու օրենքների որ կետերն են խախտվում. ինչպես ցանկանան, այնպես էլ կձևակերպեն ու կշարունակեն իրենց աշխատանքը:Բայց........, առաջանում են մի շարք հարցեր գործող իշխանության ներքին ու արտաքին լեգիտիմության խնդրում: Ներքին խնդիրներՆերքին կյանքում այս ԱԺ-ն չի ներկայացնի հանրության քաղաքական պատկերացումների համամասնությունը: Փաստորեն, հիմա ԱԺ-ն ներկայացնում է հանրության 25%-ը (ընտրություններին մասնակիցների քանակը) 2021-ի դրությամբ, իսկ ներկայիս սոցհարցումների տվյալներով ընդամենը 5-10 %, ինչը նոնսենս է ու նման ԱԺ-ն չի կարող որպես բարձրագույն քաղաքական մարմին ընկալվել: Սա հայտնի անձի իր ՛՛լեգիտիմության՛՛ հեքիաթի ավարտը կլինի:Արտաքին խնդիրներՀայաստանը լրջագույն աշխարքաղաքական խնդիրների ու որոշումների առջև է կանգնած և ոչ մի միջազգային պարտնյոր չի ցանկանա աշխատել այն կառավարության հետ, որի ցանկացած որոշում հետագայում կարող է դատարանում վիճարկվել: Ում է պետք նման պարտնյոր Հայաստանում և ով պետք է լուրջ բանակցություններ վարի: Հենց ռեժիմի արտաքին հովանավորները կստիպեն, որ նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն ու ՛՛համոզելու՛՛ ձևն էլ կգտնեն:Հ.Գ. Մակրոնի կուսակցության ԵՄ խորհրդարանում հավաքած 16% -ի հետևանքով Ֆրանսին արտահերթ ընտրությունների է գնում, իսկ Ուկրաինայում մեծ խնդիր է առաջացել բանակցություններ սկսել Զելենսկու հետ, ում ժամկետն վաղուց լրացել է: Իսկ ով ասաց, որ եթե իր հետ որևէ պայմանագիր կնքվի, որոշ տարիներ հետո Ուկրաինայի հաջորդ ղեկավարությունը դրանք կասկածի տակ չի դնի ու կլուծարվեն պայմանագրերը:Այնպես որ, 5-10 տոկոսը ներկայացնող միակուսակցական խորհրդարանի հետ, որտեղ չկա անգամ պետական ընտրությունների միջոցով ընտրված նախագահ, որևէ մեկը բանակցություններ  չի վարի":