3.06.2026
Ռուբիոյի այցի առանձնահատկությունները
prev Նախորդ նորություն

Իշխանությունը պատրաստվում է հերթական պարտությունն արդարացնելուն և զիջումը մատուցելուն

2020 թվականի հուլիսյան մարտերից և հատկապես Սարդարապատում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ գործող կառավարիչն ու հարակից ՔՊ-ականները գովերգում էին զինված ուժերը։

Աննախադեպ որակումներ, բարձրագոչ ձևակերպումներ. այդ ժամանակ բանակը փառապանծ էր ու հաղթական։
Պարտություններից և բանակը վարկաբեկելուց հետո նույն բանակն ու նրա զինծառայողները խորթ դարձան, վերածվեցին շարքային հիմնարկի, իսկ զինվորի փոխարեն հերոս հռչակվեց հարկ վճարողը։

Հիմա ընտրություններն են մոտենում․ իշխանությունը կրկին խանդավառված է՝ սա բերում, նա տանում, տեխնիկա ներկում, զորահանդես անում։

Աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու և հերթական զիջումը մատուցելու համար։


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 


 

Կոչ եմ անում հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության հարցում լինել միասնական
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով