30.09.2024
Անդառնալի վնաս հասցրածների հետ մեր պետության մասին քննարկելու ոչինչ չունեմ. Մելքոնյան
17.02.2022
Անդառնալի վնաս հասցրածների հետ մեր պետության մասին քննարկելու ոչինչ չունեմ. Մելքոնյան

Մեր պետությանը անդառնալի վնաս հասցրածների հետ մեր պետության մասին քննարկելու ոչինչ չունեմ: Այս մասին գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ երեկ տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը և Թուրքիայի հետ բանագնացը հանդիպել և հայ-թուրքական խնդիրներն են քննարկել մի խումբ փորձագետների հետ:  Իր դիրքորոշումը հետևյալն է. "Սա իշխանությունների իմիտացիոն քայլերից մեկն է և նպատակ ունի տպավորություն ստեղծել, թե նրանք հարգում են մասնագիտական կարծիքը:Եթե այս իշխանությունները իրոք մտածեին պետական շահի մասին, ապա իրենց տոտալ ձախողումից հետո պետականությանը չէին հասցնի ևս մեկ հարված և կհեռանային իշխանությունից, բնականաբար չէին էլ մասնակցի ընտրություններին: Հենց նրանց պատճառով է, որ Հայաստանը հայտնվել է նման իրավիճակում և հայ-թուրքական բանակցություններում ունենք ծանր ստարտային պայմաններ:Եվ հիմա պետությանը նման վնաս հասցրածների հետ հանդիպել և քննարկել պետության շահերը ուղղակի անտրամաբանական է: Հանդիպմանը մասնակցած փորձագետների մի մասի ներկայությունը կանխատեսելի էր` հաշվի առնելով նրանց կողմնորոշումները, սակայն իմ որոշ ավագ գործընկերների մասնակցությունը համարում եմ ՍԽԱԼ և ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ:Սա գործընթացի լեգիտիմացմանը նպաստ է և եթե ցանկանում էին հանդիպել, ապա կարելի էր փակ հանդիպում կազմակերպել, որը հատուկ է այդ ժանրին, և խուսափել լուսանկարվելուց ու իշխանական քարոզչությանը նպաստելուց",- գրել է Մելքոնյանը Facebook-ի իր էջում: