30.09.2024
Բացահայտ հակահայկական. ի՞նչ է իրենից ներկայացնում «Շուշիի հռչակագիրը»
21.02.2022
Բացահայտ հակահայկական. ի՞նչ է իրենից ներկայացնում «Շուշիի հռչակագիրը»

Քանի որ շատերը տեղյակ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում «Շուշիի հռչակագիրը», անդրադառնամ դրա որոշ կետերին։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ շարունակելով.««Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին, Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի բերդաքաղաքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։ Այն իրավաբանորեն ամրագրում էր երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցության նոր մակարդակը՝ արձանագրելով Թուրքիայի իրավական ներխուժումը Հարավային Կովկաս։ Այս հռչակագիրը կարևորագույն ուղենիշային փաստաթուղթ է մեր թշնամիների համար, որը, սակայն, գրեթե անտեսված մնաց Հայաստանում՝ պայմանավորված նախընտրական ամենաթեժ շրջանով (Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն էին)։ Հռչակագրում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնք ոչ միայն իրենց բնույթով բացահայտ հակահայկական են, այլև պարունակում են ըստ էության սպառնալիք Հայաստանի և Արցախի պետականություններին և տարածքային ամբողջականությանը։ Անդրադառնամ հռչակագրի կետերից մեկին, որտեղ ասվում է. «կողմերը հայտնում են, որ Թուրքիան և Ադրբեջանը միավորող Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև միջանցքի (Զանգեզուրի միջանցքի) բացումը և որպես նշված միջանցքի շարունակություն Նախիջևան-Կարս երկաթգծի կառուցումը կարևոր նպաստ են բերելու երկու երկրների միջև կապի և հաղորդակցային հարաբերությունների ընդլայնման համար»։ Այս կետը սահմանում է չարաբաստիկ Զանգեզուրի միջանցքի իրավական հիմնավորումը (ընդ որում՝ սա դեռևս միակ նմանատիպ փաստաթուղթն է), որը դատապարտող բանաձևին ՀՀ Աժ-ում այսօր ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին։ Ըստ էության՝ ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները իրենց քայլով հաստատում են, որ ա) կա միջանցք, բ) միջանցքը քաղաքական է, ոչ տնտեսական, որովհետև ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև քաղաքական կապի ամրապնդմանը, գ) իրենք միջանցքին դեմ չեն։Կ- կոլաբորացիոնիզմ։Այլ կետերի մասին շուտով...",- գրել է թուրքագետը: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱԺ հանձնաժողովը չընդունեց «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայտարարության նախագիծը: