19.04.2025
Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, իսկ ՀՀ վարչապետը ժողովրդի զգոնությունը բթացնում է
prev Նախորդ նորություն

Բոլոր երկրները ղեկավարվում են իրենց շահերով, մենք չպետք է բացառություն լինենք

Երբ հետևանքները առնվազն համարժեք չգնահատելով, հայտարարում են, որ չունեն սահմանագծված և սահմանազատված պետական սահման, իսկ հընթացս պնդում են, որ ոչինչ էլ չեն փոխում, այլ ընդամենը «գետնի վրա» են տեղափոխում այս կամ այն թվի խորհրդային քարտեզները, ապա ի՞նչն է խանգարում պաշտոնական ադրբեջանին, որ ի լուր աշխարհի հայտարարի, թե սահման չունեցող երկիրը այդ ի՞նչ սահմանախախտման մասին է խոսում:


Այս հայտարարությունը, ի դեպ, հնչել է Տավուշի տարածքները զիջելուց անմիջապես հետո: 


Եթե անգամ այս հայտարարությունը չլիներ, հանրահայտ է, որ ադրբեջանական զորքերը զավթած տարածքներում շինարարական մեծածավալ այնպիսի կառույցներով են հիմնովին ամրացել, որ նորանոր զիջումները բնավ չեն դիտարկելու զավթած տարածքներից դուրս գալու իբրև համոզիչ հիմք: 


Հ.Գ. Բոլոր երկրները ղեկավարվում են իրենց շահերով, մենք չպետք է բացառություն լինենք ...


ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան


 


 


 


 

«Զիմզիմովի» ախորժակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար