30.09.2024
Դենացիֆիկացիայի օպերացիան ՌԴ-ն ստիպված կլինի հասցնել մինչև վերջ. Արտակ Զաքարյան
28.02.2022
Դենացիֆիկացիայի օպերացիան ՌԴ-ն ստիպված կլինի հասցնել մինչև վերջ. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը մտորել է Բելառուսի սահմանին նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունների շուրջ:"1. Ռուսաստանը գնաց այդ բանակցություններին, որպեսզի ցույց տա, որ պատրաստ է երկխոսության (urbi et orbi), և Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի: Գոմելում քննարկվել է ՌԴ առաջ քաշած նույն պահանջները` եվրասիական անվտանգության ապահովում, ՆԱՏՕ-ին չանդամակցելու ուկրաինական երաշխիքներ, Ուկրաինայում հակառուսական և նացիստական (ազգայնամոլական) ուժերի հեռացում:2. Լուկաշենկոյին այդ բանակցություններն անհրաժեշտ են Բելառուսի և իր սուբյեկտայնությունն ընդգծելու (աճեցնելու) համար:3. Ուկրաինային այդ բանակցությունը պետք է ժամանակ ձգելու համար: Ռուսների պահանջները վաղուց ակնհայտ են, սակայն Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել (նույնը նաև Մինսկ 2-ի պայմանավորվածությունները չկատարելու պարագայում էր): Ուկրաինան 2014թ-ից սկսած, տարեցտարի կորցրել է իր ինքնիշխանությունը և այսօր կախյալ երկիր է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Ուկրաինան կհայտարարի, որ պատրաստ է որոշ պայմանների դիմաց ընդունել ռուսական առաջարկները, սակայն դա կրկին կյանքի չի կոչվի, և դենացիֆիկացիայի օպերացիան ռուսները ստիպված կլինել հասցնել մինչև վերջ:Չեմ կարծում, որ այս փուլում, բանակցությունները բեկումնային կլինեն",- գրել է Զաքարյանը Facebook-ի իր էջում: