22.11.2024
Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը և դա փորձում է խնամքով թաքցնել
prev Նախորդ նորություն

Եթե ԱԳՆ-ն իր ֆունկցիան աներ, Բաքուն երբեք չէր հանդգնի ուղիղ միջամտել ՀՀ ներքին գործերին

ՀՀ ԱԳՆ-ն մեկ-մեկ հիշում է, որ իր խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ոչ թե Ադրբեջանի բռնապետական վարչակարգի մաքրազերծումն ու ագրեսիայի արդարացումը։


Ադրբեջանի ՊՆ երեկվա հայտարարությանն ի պատասխան այսօր ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»։


Այնքան շատ եմ վերլուծություններ գրել այս թեմայով ու փաստերով ցույց տվել Ադրբեջանի իրական նպատակները, որ արդեն ավելորդ է նշել։ Իրականում, եթե ՀՀ ԱԳՆ-ն իր ֆունկցիան աներ, Ադրբեջանը երբեք չէր հանդգնի այսպես ուղիղ միջամտել ՀՀ ներքին գործերին։ Ադրբեջանի այս պահվածքը հենց վարվող քաղաքականության ձախողման ապացույցն է․․․


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան