1.10.2024
Իրանական արտադրության ԱԹՍ-ներն Ուկրաինայում ստվերել են էրդողանական «Բայրաքթարները»
17.10.2022
Իրանական արտադրության ԱԹՍ-ներն Ուկրաինայում ստվերել են էրդողանական «Բայրաքթարները»

Իրանական արտադրության ԱԹՍ-ների լայն կիրառությունն Ուկրաինայում ստվերել է էրդողանական վարչախմբի գովական «Բայրաքթարների» իբր փառքը, որի մասին ուկրաինացիները նույնիսկ հասցրել էին երգ գրել։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Ինչպես միշտ, առանց ավելորդ աղմուկի և բարձրագոչ հայտարարությունների ու գովազդի, Իրանը փաստացիորեն վերածվել է ժամանակակից ԱԹՍ-ների ողջ շարքն արտադրող գերտերության, իսկ եթե արժանահավատ լինի այն տեղեկատվությունն, ըստ որի Ռուսաստանը պատրաստվում է իրանցիներից գնել նաև բալիստիկ հրթիռներ, ապա նաև՝ մերձավորարևելյան հրթիռային գերտերության։ Իրանական տելեգրամյան ալիքներում հրապարակված ծաղրանկարում իրանական «Շահեդ» անօդաչուների տաղավարի մոտ հերթ է, մինչդեռ թուրքական «Բայրաքթարները» հաճախորդ չունեն»։