26.12.2024
Փաշինյանի դիվանագիտությունը
prev Նախորդ նորություն

Փաշինյանի ակտիվությունը պետք է դիտարկել նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում

Վերջին շրջանում Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում։

Այդ շրջանակում պետք է դիտարկել նաև աղմկահարույց բանավեճի առաջարկը։ Առաջարկից առաջ Նիկոլը լավ գիտեր, որ իր հետ նախկին նախագահները չեն բանավիճելու։ Պարզ պատճառով՝ Արցախի հայկական լինելու հարցում հայկական կողմը նույնիսկ Ալիևի հետ չի բանավիճել։ Ինչպես հայկական կողմը Թուրքիայի հետ չի բանավիճել ցեղասպանության փաստի շուրջ։ Դրանք պատմական փաստեր են, որոնք բանավեճի առարկա են փորձում դարձնել բացառապես մեր թշնամիները։

Ուրեմն խնդիրը ոչ թե բանավեճի առարկան է, այլ հերթական զիջումներից առաջ մեղավորների նշանակումը։
Այսպիսով մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու (Մինսկի խմբի լուծարում, սահմանագծման և սահմանազատման անվան տակ նոր տարածքների հանձնում, վերջնական կապիտուլյացիայի ստորագրում, ադրբեջանցիներին՝ Հայաստանում բնակեցում) քարոզարշավը և դրա նախապատրաստական աշխատանքները։

Եվ այս սցենարում ամենասարսափելին հայ ժողովրդին Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների հանցակիցը կամ լուռ վկան դարձնելու միտումն է։

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը, փորձագիտական դաշտը, հանրային առողջ շերտերը չընկնեն Փաշինյանի կողմից լարած ծուղակը և ակամայից մաս չդառնան նրա կողմից թելադրված կեղծ օրակարգին։
Հետևաբար մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝
-բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն.
-համախմբել ուժերը սպասվող սպառնալիքներ կանխելու ուղղությամբ։

Հ.Գ. Այս առումով չափազանց գնահատելի է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից իրականացվող հանրային իրազեկման աշխատանքները և փաստարկված այլընտրանքային առաջարկների ներկայացումը։


ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան