Փաշինյանի դիվանագիտությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ վարակվել է քովիդով և դրանով պայմանավորված չի մասնակցելու այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
"Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:
Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:
Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ",- գրել է նա:
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այս կապակցությամբ գրում է.
"Դիվանատգիտություն.
Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն`COVID-ով հիվանդ։ Նման հնարքներ, հավանաբար, յուրացրել է տգետների դպրոցի դասընթացների հատուկ իր համար մշակված ծրագրերից":