25.12.2024
Միրզոյանը շնորհավորել է Հուրեզյանուին Ռումինիայի ԱԳ նախարարին
prev Նախորդ նորություն

Քովիդով է վարակվել. Փաշինյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


"Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:


Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:


Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ",- գրել է նա: