10.07.2025
Պսևդոհեղափոխության վարագույրը փակվեց
12.09.2023
Պսևդոհեղափոխության վարագույրը փակվեց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Տեսեք՝ երկիրը գտնվում է անվտանգային մարտահրավերների թիրախում, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է Հանրայինի եթերում, մի քանի նախադասությամբ անդրադառնում է գլոբալ խնդիրներին, հետո սկսում է փառաբանել Երևանի ընտրություններին մասնակցող իր կուսակցությանը, նրա թեկնածու Տիգրան Ավինյանին, փիառում է իրենց հանրահավաքը, տգեղ ձևով հակաքարոզչություն է անում ընդդիմադիր թեկնածուների դեմ: «Կան ուժեր, որոնք կարծում են, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում հնարավոր կլինի Հայաստանում անկայունություն մտցնել»,- ասում է Փաշինյանը։Իրենց ընդդիմախոսների մասին նման հայտարարություն անում են բոլոր ավտորիտար առաջնորդները, ովքեր սեփական փնթի իշխանությունը նույնացնում են պետության հետ:Նույնիսկ պատրանքային ժողովրդավարությունը Հայաստանում մեռնում է:Պսևդոհեղափոխության վարագույրը փակվեց...»,- գրել է Սուրենյանցը Տելեգրամի իր ալիքում: