Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ցանկացած մակարդակում պետք է գնահատել խորության մեջ: Այս մասին գրում է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:"Հաճախ քննարկումները, դիտարկումները զուտ մակերեսին երևացող իրադարձությունների համատեքստում են:Հեշտ, ստանդարտ լուծումներ չկան, Արցախում ծայրահեղ միջոցներ է իրականացվում իրավիճակը գոնե նվազագույն կառավարելիության դաշտում պահելու համար ու ցանկացած անզգույշ, չհաշվարկված քայլ, գործողություն պայթյունի է հանգեցնելու:Լաչառությունը, չկառավարվող վարքագիծը, իրավիճակի անհիմն սրումը քաոսի վերածելու չափազանց մեծ ռիսկ է պարունակում:Հայաստանի իշխանությունն Արցախը հրել է ալեկոծությունների դաշտ, իսկ ինքը զբաղված է քեֆերով, համերգներով և ուտել-խմելով":